Միջոցառումներ
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում
Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով, գրադարանի ողջ աշխատակազմը` տնօրեն Աննա Շիրինյանի ղեկավարությամբ անկոտրում կամք ու մեծ նվիրվածություն է ցուցաբերել, չդադարելով իրականացնել առաջատարի, նորարարի և ուսուցանողի իր դերը հանրապետության բժշկական գրադարանային համալիրում: Նվիրյալների փոքրաթիվ անձնակազմը պայքարելով է հաղթահարել ժամանակների դժվարություններն ու գոյատևման ճանապարհի խոչընդոտները` պահպանելով գրադարանի մշտապես բարձր վարկանիշը:
Վերջերս կայացած բժշկագիտական կառույցների ներկայացուցիչների հավաքը նվիրված էր գրադարանի կոլեկտիվի ջանքերով ստեղծված և արդեն գործող«Էլեկտրոնային բժշկական գրադարան» ծրագրի շնորհանդեսին, որտեղ իրենց շնորհակալական և գովեստի խոսքերով հանդես եկան գիտության կոմիտեի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներ, գրադարանային ու լրատվական ցանցի աշխատողներ, ընթերցողներ:
Այս նոր համակարգի շնորհիվ կընդլայնվի գրադարանի և ընթերցողների միջև կապը, կարագանան, կմեծանան բժշկագիտական աղբյուրներից օգտվելու հնարավորությունները: Էլեկտրոնային գրադարանի նպատակն է ստեղծել շուրջօրյա և մշտապես գործող, բժշկագիտության վերջին նորույթներով պարբերաբար համալրվող բարձրորակ տեղեկատվության աղբյուր ինչպես բուժաշխատողների, այնպես էլ ուսանողների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների համար: Այն տրամադրում է նաև հանրամատչելի տեղեկատվություն հանրությանը, հիվանդներին և նրանց հարազատներին:
«Էլեկտրոնային բժշկական գրադարանը» ներկայացված է գիտաբժշկական գրադարանի կայքում` www.medlib.am, որտեղ կարելի է գտնել էլեկտրոնային տարաբնույթ շտեմարաններ, գրքեր և ամսագրեր, բժշկական ատլասներ, կլինիկական փորձարկումների վերաբերյալ ուղեցույցներ, բժշկական տերմինների հայերեն-անգլերեն ու անգլերեն-հայերեն բառարան և այլ տեղեկատվություն գրադարանի գործունեության ու ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև դիտել տեսանյութեր:
Կայքում ներկայացված է էլեկտրոնային գրադարան բաժինը, որը պարբերաբար համալրվում է «Springer Link» հրատարակության էլեկտրոնային բժշկական գրքերով: Ներկայացված տեսաուղեցույցները օգնում են օգտվողին գրադարանի գրացուցակից գտնելու համապատասխան գրականությունը:
Էլեկտրոնային բժշկական գրադարանը` որպես հավաստի տեղեկատվական աղբյուր, կնպաստի բուժաշխատողների մասնագիտական շարունակական զարգացմանը, գիտելիքների մակարդակի բարձրացմանը, կլինիկական որոշումների կայացմանը, ինչպես նաև բուժօգնության որակի բարելավմանը:
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի Ռոստոմ, սիրտն ի տարբերություն մեր մյուս օրգանների ունի խիստ արտահայտված առանձնահատկություններ: Դրանցից մեկը հենց սրտի ավտոմատիզմն է: Սինուսային հանգույցը այն գլխավոր ռիթմավարն է, որտեղ առաջանում են սրտի բնականոն կծկումներն ապահովող էլեկտրական ազդակները: Այս հանգամանքից ելնելով էլ ասում ենք, որ սրտի ռիթմը սինուսային է: Ժամանակակից տվյալներով նորմայում մեկ րոպեյում սրտի կծկումների քանակությունը տատանվում է 55-85 զարկի միջակայքում: Ռիթմի խանգարման առանձին դեպքերում կարող է խանգարվել սիրնուսային հանգույցում առաջացող ազդակների քանակությունն ու հաճախականությունը, որին ի պատասխան կտրուկ փոխվում է սրտի ռիթմը` հաճախանում կամ դանդաղում է: Ձեր հարցում նշվում է սինուսային հաճախասրտության հաճախակի էպիզոդներ: Դա նշանակում է սինուսային հանգույցում հաճախակի և պարբերաբար առաջանում են չկանոնավորված էլեկտրական ազդակներ, որոնք հանգեցնում են մեկ րոպեյում սրտի կծկումների հաճախականության ավելացման: Սա էլ հենց սինուսային առիթմիայի դրսևորվող տարատեսակներից մեկն է: Իսկ հիմա խոսենք վերփորոքային ռիթմավարի միգրացիայի մասին: Ռիթմավարը երբեմն կարող է տեղափոխվել սրտի հաղորդչական համակարգի տարբեր մասեր: Արդյունքում կարող է սրտի նախասրտերում նկատվել էլեկտրական ազդակների առաջացման երևույթներ: Այս դեպքում սրտի կծումները կարող են պայմանավորվել նախասրտերի տարբեր հատվածներից եկեղ հաջորդական ազդակներով, որն էլ բերում է նախասրտերով և նախասիրտ-փորոքային հանգույցով դրդման հաղորդման բնույթի փոփոխման: Ինչ վերաբերում է վերբերում է եզակի վերփորոքային էքստրասիստոլաներին: Առհասառակ էքստրասիստոլաները համարվում են սրտի տարբեր բաժինների վաղարժամ կծկումներ: Վերփորոքային կամ այլ կերպ ասած նախասրտային էքստրասիստոլաները բավականին տարածված են, և հայտնաբերվում են ԷՍԳ հետազոտությամբ միայն: Նախասրտային էքստրասիստոլաներն առաջանում են սրտի հաղորդչական համակարգի երկրորդ կարգի ռիթմավարի` նախասիրտ-փորոքային հանգույցում ծագած արտահերթ ազդակների հաշվին: Թե նախասրտային, և թե փորոքային էստրասիստոլաները, որպես կանոն հաճախ հայտնաբերվում են գործնականում առողջ մարդկանց` գրեթե բոլոր տարիքային խմբերի մոտ: Նախասրտային էստրասիստոլաների առաջացումը պացիենտների գերակշռող մասը գրեթե չի էլ զգում, հատկապես, երբ դրանք եզակի բնույթ են կրում: Պատճառները տարբեր են` ալկոհոլի, նիկոտինի, կոֆեինի չարաշահումները, տենդային հիվանդությունները ինչպես նաև վահանագեղձի գերֆունկցիան:
Ռոստոմ
19.06.2014
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն